Բլոգ

Ներքնակի գնորդի հուշաթերթիկ

  1. Կոշտության թեստ։ Փափուկ ներքնակը կարող է շատ հարմարավետ լինել, բայց առավոտյան մկանային ցավեր կարող են առաջանալ։ Մեջքը աջակցության կարիք ունի։ Միևնույն ժամանակ, չափազանց կոշտ ներքնակը խանգարում է արյան շրջանառությանը, և առավոտյան կարող եք մարմնի կոտրատվածության զգացում ունենալ:
  2. Փնտրեք հարմարավետություն: Ազատորեն պառկեք ներքնակի վրա հենց խանութում: Գլորվերվեք, շրջվեք։ Հարմարավետ դիրք գտնելու համար պե՞տք է պտտվել ու շրջվել: Լավ ներքնակը պետք է կանխի մարմնի անհարկի շարժումները քնի ժամանակ։ Զգացեք այն պահը, երբ դա հարմար է: Ներքնակ ընտրելիս կարևոր է պառկել այն դիրքում, որում քնում եք։ Ձեր ողնաշարը պետք է ուղիղ լինի:
  3. Արդյո՞ք ներքնակը ձեզ ապահովում է այն աջակցությունը է  այնտեղ, որտեղ դրա կարիքն ունեք: Մի լսեք ոչ պրոֆեսիոնալների պատմությունները ներքնակի օրթոպեդիկ հատկությունների մասին: Նրանք չգիտեն ձեր ողնաշարի խնդիրների մասին կամ սեղմված նյարդի մասին: Փնտրեք այն, ինչ ձեզ հարմար է անձամբ:
  4. Արդյո՞ք այն բավականաչափ լայնություն ունի: Դուք քնում եք միայնակ, թե ոչ: Դուք կամ ձեր զուգընկերը անհանգիս է քնում թե ոչ:
  5. Վճարե՛ք որակի համար։ Մի փնտրեք ամենաէժան մոդելները: Նրանք ավելի բարակ են, չեն պարունակում լավագույն նյութերը և չեն ապահովում անհրաժեշտ աջակցությունը։

Եթե կասկածներ ունեք, ուշադրություն դարձրեք հայտնի ընկերություններին:

 

Բարձրորակ ներքնակն ամենաեկամտաբեր ներդրումն է։ Երբ լավ հանգստացած ես, ուղեղդ ավելի լավ է աշխատում, հիշողությունդ՝ ավելի սուր, վստահ եղիր, որ աշխատավայրում, գրասենյակում կամ մեքենա վարելիս ավելի թարմ։

Հաշվի առնելով որակյալ ներքնակի կյանքի տևողությունը (մոտ 10 տարի), դուք օրական վճարում եք մոտ 50-100դրամ՝ որակյալ քուն ապահովելու համար։

 

Այնքան էլ թանկ չի, ինչ՞եք կարծում: Գրեք Ձեր կարծիքը