Բլոգ

Ինչպիսի՞ն են լինում ներքնակների գնորդները:

Շատերը չգիտեն, որ  ներքնակների գնորդնեըը դասակարգվում  են ըստ որոշակի կատեգորիաների։ Նրանք  երեքն են՝ կենսուրախ մարդիկ, նորարարները և ռացիոնալիստները:

Անցկացված սոցոլոգիական հարցումներից  պարզ է դառնում, որ նրանց մեծ մասը պատկանում է առաջին կատեգորիային։ Այսինքն՝ գնելիս առաջին հերթին առաջնորդվում են հարմարավետության զգացումով։ Հասկանալու համար, թե որ կատեգորիային եք պատկանում, պետք է ուսումնասիրել ընտրության վրա ազդող գործոնները։ Հարցումն անցկացվել է տարբեր տարիքի տղամարդկանց և կանանց շրջանում։ Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 100 մարդ։

Այսպիսով, եթե գնումների ժամանակ Ձեր համար ամենակարեւոր գործոնը հարմարավետությունն է, կարող եք ձեզ համարել կենսուրախ մարդ։ Երբ նման մարդիկ մտնում են խանութ-սրահ, նրանք միշտ նստում կամ պառկում են համարյա բոլոր այն մահճակալների վրա, որոնք իրենց դուր են եկել արտաքինից։ Հատկապես բծախնդիրները փորձարկում են դրանք տարբեր տեսանկյուններից:

Այնուամենայնիվ կոնկրետ ի՞նչ է թաքնված «հարմարավետություն» հասկացության հետևում։ Հետազոտողները դա նույնպես պարզել են: Սպառողներն ասում են, որ ամենից շատ կցանկանային ազատվել ներքնակներից, որոնց զսպանակները  առաջացնում են  անհարմարավետություն: Մարդկանց ամենաքիչը մտահոգում է մակերեսի թեթև անհարթությունները։

Այ իսկ, ռացիոնալները այլ կերպ են դիտարկում գնումները։ Նրանք կարող են մի քանի օր ծախսել՝ փնտրելով այնպիսի տարբերակ, որը որակով հարմար կլինի և կհամապատասխանի ցանկալի գնին։ Եվ այս կատեգորիայի գնորդները շատ ավելի քիչ էին:

Եթե ​​կենսուրախները  առաջնորդվում են սեփական զգացմունքներով, ապա ռացիոնալիստներն ավելի շատ ուշադրություն են դարձնում խորհրդատու- մասնագետների առաջարկներին։ Նրանք պատմում են իրենց պլանավորած բյուջեի և ցանկալի որակի մասին։ Սովորաբար, այս կատեգորիայի ներկայացուցիչները ներքնակներ գնում են 120,000 –240,000 դրամի սահմաններում: Եվ տեղական արտադրանքը ընկնում է հենց այս գնային սեգմենտի մեջ։

Սա նշանակում է, որ դրանք մատչելի են: Ընդ որում, որակը ոչ մի կերպ չի զիջում արտասահմանյան ներքնակներին։

Ռացիոնալիստների համար կարևոր է ոչ միայն գինը, այլև օգտագործման ժամկետները։

Սպառողների մեկ այլ կատեգորիան նորարարներն են։ Նրանք միշտ փորձում են գնել ամենանորարար տեխնոլոգիաներով պատրաստված ապրանքներ։ Եվ այստեղ նույնպես կպահանջվի խորհրդատուի օգնությունը, թեև դա սովորաբար բավարար չէ։

Շատ նորարարական ապրանքների համար նորաձեւությունը գալիս է արեևմտյան երկրներից: Ներքնակները նույնպես բացառություն չեն կազմում: Օրինակ՝ ԱՄՆ-ում այժմ փորձում են խռմփոցը հանգստացնող, մերսող, օրորոցի էֆեկտ ունեցող մոդելներ արտադրել։ Նրանք նույնիսկ ինտեգրում են էլեկտրոնիկա, ինչպիսիք են Bluetooth և USB պորտերը:

Նորարարների համար ամենատարածված մոդելներն են վիսկոէլաստիկ, լատեքսից և հիշողության էֆեկտով փրփուրից  պատրաստված ներքնակները, որոնք կարող են պարունակել լրացուցիչ բաղադրիչներ: Որպես կանոն, նման ապրանքները թույլ են տալիս ոչ միայն պահպանել ողնաշարը ճիշտ դիրքում, այլև հեռացնել ջերմությունն ու խոնավությունը:

Հարկ է նշել, որ բոլոր սպառողների համար ամենակարեւոր չափանիշը դա առողջ քունն է։ Եվ դա ոչ պակաս կարևոր է, քան սպորտն ու առողջ սնունդը։

Եղեք առողջ և հաջողակ !!!