Ներքնակների ֆաբրիկա

ՍԼԻՓ ՀԱՈՒՍ

Դեպի հարմարավետություն

Sleep House ներքնակների ֆաբրիկա

«Եվրոպա հաուս» ընկերության ներքնակների արտադրության պատմությունը սկսվել է դեռևս 2003 թվականին: Ավանդույթների և ժամանակակից տեխնոլոգիաների յուրօրինակ համակցությունը փոքրիկ արտադրամասը կարճ ժամանակում վերածել են շուկայում առաջատար ընկերության, որն այսօր ներկայանում է «Sleep House» ապրանքանիշով: Մենք օգտագործում ենք բացառապես էկոլոգիապես մաքուր, սերտիֆիկացված հումք, որն առանձնանում է բարձր որակով և երկարակեցությամբ, ինչի մասին փաստում են մեր բազմաթիվ գոհ հաճախորդներ:

Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի հարմարվետությունը և հանգիստ քունը՝ առաջարկելով բարձրորակ ներքնակների ընտրության լայն հնարավորություն: Մեր կայքում կարող եք գտնել տարբեր տեսակի, փափկության, բարձրության ներքնակներ, այդ թվում՝ օրթոպեդիկ և մանկական: 

Դեպի հարմարավետություն

Հիմնական սկզբունքներ

Հավատարիմ մնալով ավանդույթներին…

Կիրառելով ներքնակների արտադրության միջազգային լավագույն փորձը՝ «Sleep House»-ը, միևնույն ժամանակ, ունի իր ուրույն ձեռագիրը: Այն այսօր որակյալ և հուսալի ներքնակների ինքնատիպ արվեստանոց է:

Կարևորելով առողջությունն ու հարմարավետությունը…

«Sleep House» ներքնակներն ապահովում են ողնաշարի ճիշտ դիրքը՝ նպաստելով առողջ, հանգիստ և հարմարավետ քնին:

Սահմանելով որակի բարձր նշաձող…

«Sleep House»-ում օգտագործվում է միայն բնական հումք, իսկ արտադրությունը կատարվում է բարձր տեխնոլոգիական սարքավորումներով:

Ցուցաբերելով անհատական մոտեցում…

Մեր կայքում կարող եք ընտրել ներքնակ, որն առավելագույնս կհամապատասխանի ձեզ: Իսկ եթե անհրաժեշտ է խիստ անհատական պահանջները բավարարող ներքնակ, արտերկրում վերապատրաստված մեր մասնագետները կպատրաստեն հատուկ ձեզ համար։

Ֆաբրիկայի մասին

«Sleep House»-ն առողջ քնի և հանգստի համար նախատեսված բարձրորակ ներքնակների արտադրող է: 20-ամյա փորձն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը մեզ հնարավորություն են տալիս ապահովել ընդունված չափանիշներին համապատասխան բարձր որակ՝ առաջարկելով տարբեր տեսակի օրթոպեդիկ ներքնակներ՝ ոչ զսպանակային և անկախ զսպանակային (Pocket), ինչպես նաև ընդհանուր զսպանակային (Bonnel) ներքնակներ:

«Սլիփ հաուսի» տեսականին ներառում է ինչպես էկոնոմ դասի ներքնակներ, այնպես էլ պրեմիում դասի մոդելներ ամենապահանջկոտ հաճախորդների համար: Մենք կարող ենք պատրաստել ցանկացած ձևի, չափսի և կառուցվածքի հարմարավետ ներքնակներ, իսկ մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները սիրով կօգնեն ընտրել ձեզ առավել համապատասխան ներքնակը:

Այցելե՛ք «Սլիփ հաուս» խանութ - սրահներ՝ բարձրորակ և հարմարավետ ներքնակների տեսականուն ծանոթանալու համար:

Մեր պրոֆեսիոնալ աշխատակիցները սիրով պատրաստ են օգնել ձեզ համապատասխան ներքնակն ընտրելու հարցում:

Ներքնակի պատրաստման համար օգտագործվող նյութերը

Էկոլոգիապես մաքուր և որակյալ հումքը հարմարավետ և առողջ քնի երաշխավորն է։ Մենք ներկայացնում ենք տարատեսակ նյութերից պատրաստված ներքնակների լայն տեսականի։
2

Կոկոսի մանրաթել

«Sleep House»-ի առաջարկած ներքնակների զգալի մասը հիմնականում բաղկացած է լատեքսավորված կոկոսի մանրաթելից, ինչը ներքնակին չորություն է հաղորդում։ Կոկոսի մանրաթելի և լատեքսային էմուլսիայի միաձուլումը ներքնակը դարձնում է ամուր, երկարակյաց և դիմացկուն:  

1

Natural foam

Պոլիուրեթանային փրփուրի բարելավված Eco տեսակն է: Այն համանման է լատեքսին և առանձնանում է բարձր առաձգականությամբ ու ճկունությամբ։

3

Memory foam

Մոդիֆիկացված պոլիուրեթան է, որը ի սկզբանե ստեղծվել է NASA-ի կողմից՝ տիեզերական թռիչքներում օգտագործելու համար: Այս նյութի գլխավոր առավելությունը նրա պարզ կառուցվածքն է. այն կարող է սեղմվել մարդու քաշին համապատասխան՝ ընդունելով մարմնի ձևը: Sleephouse.am կայքում ներկայացված է memory foam-ով պատրաստված օրթոպեդիկ ներքնակների լայն տեսականի:

Ձեր հարմարավետ ներքնակը մեր ընկերության լավագույն գովազդն է.
չէ՞ որ ձեր հանգիստ և լիարժեք քունը կարող է մեզ կրկին այցելելու առիթ լինել:

«Sleep House»-ն առաջարկում է լավագույն լուծումները հաճախորդների որակյալ քունն ապահովելու և նրանց սրտերը շահելու համար

Ներքնակի օգտագործման ցուցումներ

Ներկայացնում ենք մի քանի մասնագիտական խորհուրդներ, որոնց հետևելով՝ կարող եք երկարացնել ներքնակի կյանքի տևողությունը:
  • Ներքնակը հեռու պահել հեղուկներից և քիմիական նյութերից:
  • Չօգտագործել գոլորշու գեներատորներ:
  • Աղտոտված ​​ներքնակը մաքրել փոշեկուլով (միայն չոր մաքրման ռեժիմով):
  • Ներքնակը զերծ պահել կարծր ու պինդ առարկաներով ուժեղ հարվածներից:
  • Ներքնակը չորացնել մաքուր օդում՝ առանց արդուկ կամ վարսահարդարիչ օգտագործելու:
  • Ջրով մաքրվող բծերը և հետքերը հեռացնել փափուկ կահույքի մաքրման համար նախատեսված մաքրող միջոցներով՝ ջրի նվազագույն պարունակությամբ:
  • Ներքնակը մաքուր պահելու համար օգտագործել պաշտպանիչ աստառ: Ձևախախտումներից խուսափելու համար ներքնակը տեղափոխելիս և պահպանելիս դնել հորիզոնական դիրքում՝ հարթ մակերեսի վրա:
  • Փաթաթված ներքնակները (միայն լատեքսի կամ պոլիուրեթանային փրփուրի հիմքով պատրաստված ներքնակները կարող են փաթաթվել և ծալվել) ստանալուց հետո հնարավորինս շուտ ապափաթեթավորել (ոչ ուշ, քան 45 օր): Զսպանակային համակարգերով ներքնակների դեպքում չկատարել նման գործողություններ. դրանք կվնասեն ներքնակի շերտերը և զսպանակային բլոկները:
  • Չցատկոտել և չքայլել ներքնակի վրա:
  • Օգտագործման ընթացքում հին ներքնակի վրա չդնել նոր ներքնակ:
  • Ընտրել մահճակալի չափսին համապատասխան ներքնակ:
  • Ներքնակի ներքևի շերտերի և զսպանակային բլոկների փափուկ շերտերը վերականգնելու համար ներքնակը երեք ամիսը մեկ շրջել։
  • Անընդհատ չնստել ներքնակի եզրի որոշակի մասում. դա կարող է հանգեցնել դրա ձևախախտմանը:
  • Բռնակների օգնությամբ ներքնակը չկրել և չպտտել. դրանք կատարում են դեկորատիվ գործառույթ:
  • Ստուգել՝ արդյոք, մարդու քաշը համապատասխանո՞ւմ է տվյալ մոդելի բեռնվածքի թույլատրելի սահմանաչափին, թե՞ ոչ:
  • Փաթեթավորումը բացելուց հետո ներքնակն օդափոխել. հոտն ամբողջությամբ կվերանա 14 օրվա ընթացքում: Ներքնակի հերմետիկ փաթեթավորումն այն պաշտպանում է արտաքին գործոններից (խոնավություն, աղտոտում), բայց պահպանում է արդյունաբերական հոտը (ինչպես ցանկացած նոր իրի դեպքում):
  • Զսպանակային բլոկի խափանումներից խուսափելու համար ներքնակը չդնել զսպանակավոր ցանցերի կամ փափուկ մակերեսի վրա: Ներքնակի համար լավագույն հիմքը կոշտ, հարթ մակերեսն է կամ առաձգական սալիկներ ունեցող օրթոպեդիկ հիմքը, որը բարելավում է ներքնակի օրթոպեդիկ ազդեցությունը և երկարացնում դրա ծառայության ժամկետը:

Երաշխիքն ուժի մեջ է, եթե ներքնակը չունի մեխանիկական վնաս, աղտոտված չէ, չկան ինքնավերանորոգման հետքեր, և պիտակը պահպանված է:

Կապ մեզ հետ

Զանգահարեք մեզ +374(93)939334 հեռախոսահամարով և ստացեք անհրաժեշտ տեղեկատվություն Ձեր անհատական պատվերով ներքնակի պատրաստման մանրամասների վերաբերյալ: