Բլոգ

Ինչպես են ընտրում ներքնակ լավագույն հյուրանոցները

Հյուրանոցների  համար նախատեսված ներքնակները շատ տարբերվում են այն
ներքնակներից, որոնք մենք սովորաբար գնում ենք տանը անձնական
օգտագործման համար: Հիշեք, թե որքան քաղցր է հյուրանոցներում քնելը: Թեև
մենք սովոր ենք չափել մեր հարմարավետությունը «ինչպես տանը»
արտահայտությամբ, երբեմն այս մեթոդը չի աշխատում։ Ինչո՞ւ մ է խնդիրը։ Ինչո՞ւ
ենք մենք ավելի արագ քնում, ավելի լավ քնում և ավելի հեշտ արթնանում
հյուրանոցի համարում, քան սեփական տանը:

Հյուրանոցների սեփականատերերը և պրոֆեսիոնալ կառավարիչները լավ
գիտեն, որ չի կարելի խնայել քնի միջավայրի հարմարավետության վրա, քանի որ
վատ քնած հյուրը դժգոհ է ամեն ինչից։ Եվ քանի որ այցելուները սովորաբար
կարճ ժամանակով են գալիս, լավ տպավորություն թողնելն առաջին հերթին
անհրաժեշտ է հանգստի հարմարավետ միջավայր ապահովելու միջոցով։ Այն
ներառում է պատերի, հատակի և առաստաղի ձայնամեկուսացումը, կրկնակի
ապակեպատ պատուհաններ, խիտ վարագույրներ, տաքացվող հատակներ,
բարձրորակ անկողնային պարագաներ: Բայց ամենա գլխավորը լավ ներքնակն է,
որը կբավարարի տարբեր մարդկանց պահանջներին ու
առանձնահատկություններին։ Այդ իսկ պատճառով է, որ հյուրանոցում քնելու
միջավայրի ճիշտ կազմակերպումը հաճախ թանկ արժե։

Իհարկե, կախված հյուրանոցի դասից, հյուրերի համար հարմարավետ քնելու
միջավայրի ստեղծելու արժեքները տատանվում են: Սխալ կլինի հոսթելից և
Redisson-ից նույն պայմանները ակնկալել: Առաջինի պարագայում ձեզ սպասվում
է ամենապրակտիկ տարբերակը, որին երբևիցե չեք կարոտի,որտեղ
հիմնականում Bonnel զսպանակային հիմքով ներքնակներ են օգտագործվում եթե
բախտդ շատ բերի մաքսիմում բարակ պոլիրեթանային շերտով ։

Միջին դասի հյուրանոցները սովորաբար ձեռք են բերում օրթոպեդիկ
ներքնակներ անկախ զսպանակային բլոկներով և հիպոալերգենային
լցոնիչներով: Զսպանակային բլոկի որակը մեծապես ազդում է քնի
հարմարավետության վրա: Ի տարբերություն Bonnel զսպանակային հիմքով
ներքնակների , այսեղ բոլոր զսպանակները տեղակայված են մեկ բլոկում, նման
ներքնակներում յուրաքանչյուր զսպանակ փաթեթավորված է առանձին
պատյանում և կարող է շարժվել մյուսներից անկախ։

Սակայն 5 աստղանի հյուրանոցներում քնելու միջավայրի ճիշտ կազմակերպման
արժեքը բավականին թանկ հաճույք է ։ Սա արդեն իսկական տիեզերական
մակարդակ է քնի մջավայրի շքեղ աշխարհ , բարձրակարգ՝ անատոմիական
ներքնակներից բաղկացած, որոնք կարող են դիմակայել յուրաքանչյուր այցելուի
մարմնի առանձնահատկությանն համապատասխան: Նման հյուրանոցներում
հիմնականում օգտագործվում են կա՛մ ներքնակներ՝ պատրաստված թոփ
մակարդակի անկախ զսպանակային բլոկներից, կա՛մ առանց զսպանակների
մոդելներ՝ պատրաստված ժամանակակից նյութերից, ինչպիսին է Memory Foam-ը
կամ Latex-ը: Հաճախ օգտագործվում են նաև համակցված տարբերակներ, որտեղ
զսպանակային մեխանիզմը լրացվում է էկոլոգիապես մաքուր շերտերով և
ծածկույթով (վերին մասում)՝ կոշտությունը կարգավորելու համար:

Ի՞նչ ներքնակներ են օգտագործվում աշխարհի լավագույն հյուրանոցներում:

Աշխարհի լավագույն հյուրանոցներում՝ Hilton-ում ,Marriott-ում կամ Four Seasons-ում,
հյուրերին առաջարկվում են ամենահարմարավետ ներքնակները:
Հատկանշական է, որ Four Seasons հյուրանոցների ցանցում հիանալի
տիրապետում են , թե ինչ տպավորություն են ստանում իրենց հյուրերը իրենց
քնելու միջավայրիում գիշելելուց հետո. հաջորդ առավոտ դուք կարող եք
պատվիրել ներքնակի այդ նույն մոդելը ձեր տան համար: Նմանատիպ
ծառայություն է առաջարկում W հյուրանոցների ցանցը, որը հայտնի է իր 33
սանտիմետր հաստությամբ ներքնակներով։

Այս երկու ցանցերն էլ այցելուներին առաջարկում են ներքնակների տարբեր
աստիճանի կոշտությամբ մահճակալներով սենյակներ: Radisson-ի շատ
հյուրանոցներում կան Sleep Number համարներ, որտեղ, բացի մահճակալի
ներքնակի կոշտությունը ընտրելուց, կարելի է ձեռք բերել համակցված ներքնակ,
որտեղ մի կեսը կլինի ավելի կոշտ, իսկ մյուսը ավելի փափուկ։ Հարմար է, եթե
զույգերը տարբեր նախասիրություններ ունեն։
Hilton հյուրանոցներն իրենց ներքնակները համարում են լավագույնն աշխարհում՝
շնորհիվ հատուկ կտրված փրփուրի վերին շերտի հատուկ կտրվածքի և
արտաքին ծածկույթի բարելավվում է արյան շրջանառությունը և մերսելով
մարմնի մակերեսը: Ցանցը վաճառում է նաև սեփական ներքնակներ։ Այ իսկ
Մարիոթը շեշտը դնում է ներքնակի բարձրության և ժամանակակից
տեխնոլոգիաների վրա, որտեղ հյուրերին սպասում է 34 սմ բարձրությամբ
ներքնակնեներով մահճակալներ՝ լցոնված պոլիուրեթանային փրփուրով: Նույն
տեսակի ներքնակներն օգտագործվում է նաև Ritz հյուրանոցներում։

Հյուրանոցային ներքնակների համար կան մի շարք ստանդարտ պահանջներ:

Հյուրանոցների համար նախատեսված ներքնակները պետք է երկարակյաց
լինեն։ Հայտնի է, որ ցանկացած ներքնակ ժամանակի ընթացքում կորցնում է իր
հայտարարված բնութագրերը։ Նույնիսկ եթե դուք գնել եք լավագույն մոդելը,
միջինում 8-10 տարի հետո այն պետք է փոխարինվի: Որքան հասարակ լինի
ներքնակը, այնքան շուտ այն շաքրից դուր գալիս։ Թանկարժեք շքեղ
հյուրանոցներում ներքնակի երկարակեցությունը շատ կարևոր է, հակառակ
դեպքում հյուրանոցը կսննկանա անընդհատ ներքնակի փոխարինելով:

Հյուրանոցային ներքնակների պարտադիր հատկանիշ է նաև
հիպոալերգենությունը։ Չէ որ ներքնակների համար նախատեսված ցածրարժեք ՝
անորակ լցոնիչները կարող են առաջացնել սուր ալերգիկ նոպաներ, ինչը
մեծապես կխանգարի նորմալ քնելուն:
Մյուս կարևոր սյունը, որին հենվում է հյուրանոցների համար նախատեսված
ներքնակների հարմարավետությունը, բազմակողմանիությունն է: Շքեղ
ներքնակները նախագծված են այնպես, որ հավասարապես հարմարավետ լինեն
թե օրթոպեդիկ խնդիրներ չունեցող , թե մեջքի հետ կապված խնդիրներ ունեցող
մարդկանց համար: Ահա թե ինչու ճիշտ նեքնակի վրա անցկացրած գիշերն
աննկատ է թռչում։