«ՍԼԻՓ ՀԱՈՒՍ»
ՆԵՐՔՆԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ներքնակի շահագործման պայմաններ

  • Ներքնակն օգտագործել չոր հարթության վրա՝ հորիզոնական դիրքում:
  • Եթե ներքնակի վրա կան բռնակներ, ապա դրանք օգտագործել միայն հորիզոնական հարթության վրա:
  • Թույլ չտալ ներքնակի վրա ջրի և ռեակտիվ նյութերի ներթափանցում:
  • Խուսափել երկար ժամանակ ներքնակի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցությունից:Չպահել ներքնակը բաց կրակի, վառարանի կամ ջերմատաքացուցիչ սարքերի մոտ:
  • Չծխել անկողնում:
  • Չծալել ներքնակը:
  • Չթռնել ներքնակի վրա: Այն նախատեսված չէ գերծանրաբեռնվածությամբ շահագործման համար:Թույլ չտալ երեխաներին թռնել ներքնակի վրա. դա կարող է հանգեցնել ներքնակի ներքին կառուցվածքի վնասվածքի:
  • Օդափոխել ներքնակը տարեկան 4-6 անգամ. այդ նպատակով ներքնակի վրայից հանել սպիտակեղենը և ներքնակը 6-8 ժամ թողել լավ օդափոխվող տարածքում:
  • Ներքնակը չորացնել միայն մաքուր օդում՝ առանց արդուկի կամ ֆենի օգտագործման:
  • Օգտագործել քլոր չպարունակող և տեքստիլի մաքրման համար նախատեսված միջոցներ, քիչ քանակությամբ ջուր ներքնակի վրա առկա հետքերը մաքրելու համար:
  • Խորհուրդ չի տրվում ներքնակի խոնավ մաքրում, արդուկել ներքնակը կամ ինչ-որ բան արդուկել ներքնակի վրա:
  • Խորհուրդ է տրվում ներքնակն օգտագործել հիգիենիկ աստառով՝ ներքնակի մակերեսի կեղտոտվածությունից, հեղուկի ներթափանցումից, ներքնակի վերին շերտերի վրա տհաճ հոտի առաջացումից խուսափելու համար:
  • Խորհուրդ է տրվում ներքնակը մաքրել փոշեկուլի օգնությամբ 3 ամիսը 1 անգամ` օգտագործելով մաքուր խոզանակային կցափող (գլխադիր):
  • Խորհուրդ է տրվում 3 ամիսը մեկ ներքնակը շրջել 180 աստիճանով` փոխելով ներքնակի «ոտք-գլուխ» դիրքը:

Երաշխիքը չի գործում, եթե`

  • Չի ներկայացվում «Սլիփ Հաուսի» կողմից ստորագրված երաշխիքային կտրոնը
  • Ներքնակը վնասվել, ձևափոխվել է գնորդի կողմից ներքնակի տեղափոխման, պահպանման և շահագործման պայմանների չպահպանման հետևանքով
  • Ներքնակն օգտագործվել է առանց ձողերի մետաղական հիմքի (ձողերի միջև ընկած հեռավորությունը չպետք է 12 սմ-ից ավելի լինի)
  • Ներքնակն օգտագործվել է առանց մահճակալի ամբողջական չոր հիմքի (ԴՍՊ, ՄԴՖ, նրբատախտակ)
  • Ներքնակը վնասվել է անկանխատեսելի հանգամանքների հետևանքով (ջրհեղեղ, ջերմաստիճանի կտրուկ անկում, հրդեհ և այլն)
  • Ներքնակի վրա կան վնասվածքների, ձևափոխությունների կամ դեֆորմացիաների հետքեր, որոնք առաջացել են ինքնուրույն վերանորոգման կամ այլ կողմնակի միջամտության հետևանքով
  • Ներքնակն ունի մեխանիկական վնասվածքներ, կտրվածքներ, ճեղքեր, երեսպատման կտորը կեղտոտված է
  • Ներքնակն ունի աննշան նստվածքներ՝ մինչև 20 մմ