«ՍԼԻՓ ՀԱՈՒՍ»
ՆԵՐՔՆԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ներքնակի շահագործման պայմաններ
- Ներքնակն օգտագործել չոր հարթության վրա՝ հորիզոնական դիրքում:
- Եթե ներքնակի վրա կան բռնակներ, ապա դրանք օգտագործել միայն հորիզոնական հարթության վրա:
- Թույլ չտալ ներքնակի վրա ջրի և ռեակտիվ նյութերի ներթափանցում:
- Խուսափել երկար ժամանակ ներքնակի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցությունից:Չպահել ներքնակը բաց կրակի, վառարանի կամ ջերմատաքացուցիչ սարքերի մոտ:
- Չծխել անկողնում:
- Չծալել ներքնակը:
- Չթռնել ներքնակի վրա: Այն նախատեսված չէ գերծանրաբեռնվածությամբ շահագործման համար:Թույլ չտալ երեխաներին թռնել ներքնակի վրա. դա կարող է հանգեցնել ներքնակի ներքին կառուցվածքի վնասվածքի:
- Օդափոխել ներքնակը տարեկան 4-6 անգամ. այդ նպատակով ներքնակի վրայից հանել սպիտակեղենը և ներքնակը 6-8 ժամ թողել լավ օդափոխվող տարածքում:
- Ներքնակը չորացնել միայն մաքուր օդում՝ առանց արդուկի կամ ֆենի օգտագործման:
- Օգտագործել քլոր չպարունակող և տեքստիլի մաքրման համար նախատեսված միջոցներ, քիչ քանակությամբ ջուր ներքնակի վրա առկա հետքերը մաքրելու համար:
- Խորհուրդ չի տրվում ներքնակի խոնավ մաքրում, արդուկել ներքնակը կամ ինչ-որ բան արդուկել ներքնակի վրա:
- Խորհուրդ է տրվում ներքնակն օգտագործել հիգիենիկ աստառով՝ ներքնակի մակերեսի կեղտոտվածությունից, հեղուկի ներթափանցումից, ներքնակի վերին շերտերի վրա տհաճ հոտի առաջացումից խուսափելու համար:
- Խորհուրդ է տրվում ներքնակը մաքրել փոշեկուլի օգնությամբ 3 ամիսը 1 անգամ` օգտագործելով մաքուր խոզանակային կցափող (գլխադիր):
- Խորհուրդ է տրվում 3 ամիսը մեկ ներքնակը շրջել 180 աստիճանով` փոխելով ներքնակի «ոտք-գլուխ» դիրքը:
Երաշխիքը չի գործում, եթե`
- Չի ներկայացվում «Սլիփ Հաուսի» կողմից ստորագրված երաշխիքային կտրոնը
- Ներքնակը վնասվել, ձևափոխվել է գնորդի կողմից ներքնակի տեղափոխման, պահպանման և շահագործման պայմանների չպահպանման հետևանքով
- Ներքնակն օգտագործվել է առանց ձողերի մետաղական հիմքի (ձողերի միջև ընկած հեռավորությունը չպետք է 12 սմ-ից ավելի լինի)
- Ներքնակն օգտագործվել է առանց մահճակալի ամբողջական չոր հիմքի (ԴՍՊ, ՄԴՖ, նրբատախտակ)
- Ներքնակը վնասվել է անկանխատեսելի հանգամանքների հետևանքով (ջրհեղեղ, ջերմաստիճանի կտրուկ անկում, հրդեհ և այլն)
- Ներքնակի վրա կան վնասվածքների, ձևափոխությունների կամ դեֆորմացիաների հետքեր, որոնք առաջացել են ինքնուրույն վերանորոգման կամ այլ կողմնակի միջամտության հետևանքով
- Ներքնակն ունի մեխանիկական վնասվածքներ, կտրվածքներ, ճեղքեր, երեսպատման կտորը կեղտոտված է
- Ներքնակն ունի աննշան նստվածքներ՝ մինչև 20 մմ