Պայմաններ
Ընդհանուր պայմաններ
Անհրաժեշտ ապրանքը կարելի է գտնել որոնման դաշտում մուտքագրելով ապրանքի անվանումը կամ գտնել ՏԵՍԱԿԱՆԻ բաժնում։
Եթե կայքի տարբեր էջեր այցելելիս հավանում եք այս կամ այն ապրանքը, սակայն դեռևս չեք պատրաստվում այն գնել, կարող եք ավելացնել «Նախընտրածներ» ցուցակին, որպեսզի հաջորդ անգամ գնում կատարելիս հեշտությամբ գտնեք այն: Դրա համար հարկավոր է սեղմել տվյալ ապրանքի անվանման աջ կողմում գտնվող սրտիկը: Ձեր նախընտրած ապրանքների ցուցակը կարող եք դիտել սեղմելով կայքի վերևում տեղակայված սրտիկի վրա սեղմելով։
Գնումներ առանց գրանցվելու
Դուք կարող եք բաց թողնել «Գրանցվել» դաշտը եվ կատարել գնումներ հյուրի կարգավիճակով, սակայն Ձեր գնումների պատմությունը չի պահպանվի համակարգում:
Պատվերի գրանցում կայքում /կարողա՞ գրենք քայլ1—, քայլ2—ավելի տեսանելի լինի/
Պատվեր գրանցելու համար անհրաժեշտ է ընտրել ապրանքը, ավելացնել զամբյուղում, անցնել ԶԱՄԲՅՈՒՂ-ի էջ, նորից ստուգել պատվերի մանրամասները, սեղմել ՁԵւԱԿԵՐՊԵԼ ՊԱՏՎԵՐԸ կոճակը, անցնել պատվիրատուի վերաբերյալ տեղեկությունների գրանցման էջ, լրացնել անհրաժեշտ տվյալները, ընտրել վճարման տարբերակը (կամ ընտրել ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ տարբերակը), սեղմել ՊԱՏՎԻՐԵԼ կոճակը, իրականացնել վճարում և ձեր պատվերը կգրանցվի կայքում:
Դուք կարող եք նաև գրանցել պատվեր կայքում առկա կապի բոլոր միջոցներով և մեր մենեջերները կպատասխանեն անհրաժեշտ հարցերին և կօգնեն գրանցել պատվերը:
ՎՃԱՐՈՒՄ
Ձեր ընտրած բոլոր ապրանքների վրա սեղմեք «Ավելացնել» և հետո մուտք գործեք զամբյուղի մեջ և հերթականությամբ կատարեք համակարգի հրահանգները, վճարումը կարող եք իրականացնել բանկային քարտերով, IDRAM վճարային համակարգով: Կարող եք իրականացնել վճարումը նաև կանխիկ՝ առաքաման ժամանակ, իսկ ոչ ստանդարտ չափի ներքնակի պատվերի դեպքում, անհրաժեշտ է վճարել կանխավճար (պատվերը գրանցելուց հետո մեր մենեջերները կապ կհաստատեն Ձեզ հետ)։ Հաշիվ ապրանքագիր ստանալու համար անհրաժեշտ է նշել լրացումներ դաշտում: Վճարումը հնարավոր է իրականացնել աշխարհի ցանկացած հատվածում VISA, MASTER և ARCA բանկային քարտերով:
Վնասված կամ թերի ապրանքներ
Եթե առաքման պահին եք հայտնաբերում ապրանքների որակական խնդիրները (վնասված, թերի), ապա այդ դեպքում չեք ընդունում նշված ապրանքը, ապրանքագրի մեջ կատարում եք համապատասխան գրառումները եվ ապրանքը կփոխարինվի նորով: Եթե ապրանքը ստանալուց հետո հայտնաբերել եք որոշակի վնասվածքներ եվ թերացումներ, խնդրում ենք այցելել /այն մասնաճյուղ, որից գնումը կատարել եք /,,կամ զանգահարել /գլխամաս՝ 094-94-94-50/ հեռախոսահամարով:
ՎԵՐԱԴԱՐՁ
Գնված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ օրենքով նշված ապրանքատեսակների, կարելի է վերադարձնել կամ փոխանակել առաքման (ստացման) պահից սկսած 14 օրվա ընթացքում՝ ՀԴՄ կտրոնի առկայությամբ, եթե՝
- ապրանքը և դրա փաթեթավորումն անվնաս են,
- ապրանքը չի օգտագործվել,
- պահպանված են սպառողական հատկությունները,
- պահպանված են ապրանքի պիտակն ու տեսքը,
- պահպանված են կապարակնիքները։
Գնված ապրանքի արտաքին, որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքիչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։
Վնասված, կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքիչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ որ ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։
Տրանսպորտային ապրանքագիրը ստորագրելուց հետո հայտնաբերված վնասված ապրանքների վերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։
Պատվերի չեղարկում
Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել:
Առաքում
Ապրանքը առաքման ծառայության միջոցով առաքվում է պատվերը հաստատելիս՝ ձեր կողմից նշված հասցեով։
Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք զանգահարել կամ գրել կայքում առկա կապի բոլոր միջոցներին և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: