«Europe Mattress» ներքնակների ֆաբրիկա
Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի հարմարվետությունը և հանգիստ քունը՝ առաջարկելով բարձրորակ ներքնակների ընտրության լայն հնարավորություն: Մեր կայքում կարող եք գտնել տարբեր տեսակի, փափկության, բարձրության ներքնակներ, այդ թվում՝ օրթոպեդիկ և մանկական:
Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի հարմարվետությունը և հանգիստ քունը՝ առաջարկելով բարձրորակ ներքնակների ընտրության լայն հնարավորություն: Մեր կայքում կարող եք գտնել տարբեր տեսակի, փափկության, բարձրության ներքնակներ, այդ թվում՝ օրթոպեդիկ և մանկական:
Հավատարիմ մնալով ավանդույթներին…
Կիրառելով ներքնակների արտադրության միջազգային լավագույն փորձը՝ «Europe Mattress»-ը, միևնույն ժամանակ, ունի իր ուրույն ձեռագիրը: Այն այսօր որակյալ և հուսալի ներքնակների ինքնատիպ արվեստանոց է:
Կարևորելով առողջությունն ու հարմարավետությունը…
«Europe Mattress» ներքնակներն ապահովում են ողնաշարի ճիշտ դիրքը՝ նպաստելով առողջ, հանգիստ և հարմարավետ քնին:
Սահմանելով որակի բարձր նշաձող…
«Europe Mattress»-ում օգտագործվում է միայն բնական հումք, իսկ արտադրությունը կատարվում է բարձր տեխնոլոգիական սարքավորումներով:
Ցուցաբերելով անհատական մոտեցում…
Մեր կայքում կարող եք ընտրել ներքնակ, որն առավելագույնս կհամապատասխանի ձեզ: Իսկ եթե անհրաժեշտ է խիստ անհատական պահանջները բավարարող ներքնակ, արտերկրում վերապատրաստված մեր մասնագետները կպատրաստեն հատուկ ձեզ համար։
Ֆաբրիկայի մասին
«Europe Mattress»-ն առողջ քնի և հանգստի համար նախատեսված բարձրորակ ներքնակների արտադրող է: 20-ամյա փորձն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը մեզ հնարավորություն են տալիս ապահովել ընդունված չափանիշներին համապատասխան բարձր որակ՝ առաջարկելով տարբեր տեսակի օրթոպեդիկ ներքնակներ՝ ոչ զսպանակային և անկախ զսպանակային (Pocket), ինչպես նաև ընդհանուր զսպանակային (Bonnel) ներքնակներ:
«Europe Mattress» տեսականին ներառում է ինչպես էկոնոմ դասի ներքնակներ, այնպես էլ պրեմիում դասի մոդելներ ամենապահանջկոտ հաճախորդների համար: Մենք կարող ենք պատրաստել ցանկացած ձևի, չափսի և կառուցվածքի հարմարավետ ներքնակներ, իսկ մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները սիրով կօգնեն ընտրել ձեզ առավել համապատասխան ներքնակը:
Այցելե՛ք «Europe Mattress» խանութ – սրահներ՝ բարձրորակ և հարմարավետ ներքնակների տեսականուն ծանոթանալու համար:
Մեր պրոֆեսիոնալ աշխատակիցները սիրով պատրաստ են օգնել ձեզ համապատասխան ներքնակն ընտրելու հարցում:


Ներքնակի պատրաստման համար օգտագործվող նյութերը
Ձեր հարմարավետ ներքնակը մեր ընկերության լավագույն գովազդն է. չէ՞ որ ձեր հանգիստ և լիարժեք քունը կարող է մեզ կրկին այցելելու առիթ լինել:
«Europe Mattress»-ն առաջարկում է լավագույն լուծումները հաճախորդների որակյալ քունն ապահովելու և նրանց սրտերը շահելու համար
Ներքնակի օգտագործման ցուցումներ
- Ներքնակը հեռու պահել հեղուկներից և քիմիական նյութերից:
- Չօգտագործել գոլորշու գեներատորներ:
- Աղտոտված ներքնակը մաքրել փոշեկուլով (միայն չոր մաքրման ռեժիմով):
- Ներքնակը զերծ պահել կարծր ու պինդ առարկաներով ուժեղ հարվածներից:
- Ներքնակը չորացնել մաքուր օդում՝ առանց արդուկ կամ վարսահարդարիչ օգտագործելու:
- Ջրով մաքրվող բծերը և հետքերը հեռացնել փափուկ կահույքի մաքրման համար նախատեսված մաքրող միջոցներով՝ ջրի նվազագույն պարունակությամբ:
- Ներքնակը մաքուր պահելու համար օգտագործել պաշտպանիչ աստառ: Ձևախախտումներից խուսափելու համար ներքնակը տեղափոխելիս և պահպանելիս դնել հորիզոնական դիրքում՝ հարթ մակերեսի վրա:
- Փաթաթված ներքնակները (միայն լատեքսի կամ պոլիուրեթանային փրփուրի հիմքով պատրաստված ներքնակները կարող են փաթաթվել և ծալվել) ստանալուց հետո հնարավորինս շուտ ապափաթեթավորել (ոչ ուշ, քան 45 օր): Զսպանակային համակարգերով ներքնակների դեպքում չկատարել նման գործողություններ. դրանք կվնասեն ներքնակի շերտերը և զսպանակային բլոկները:
- Չցատկոտել և չքայլել ներքնակի վրա:
- Օգտագործման ընթացքում հին ներքնակի վրա չդնել նոր ներքնակ:
- Ընտրել մահճակալի չափսին համապատասխան ներքնակ:
- Ներքնակի ներքևի շերտերի և զսպանակային բլոկների փափուկ շերտերը վերականգնելու համար ներքնակը երեք ամիսը մեկ շրջել։
- Անընդհատ չնստել ներքնակի եզրի որոշակի մասում. դա կարող է հանգեցնել դրա ձևախախտմանը:
- Բռնակների օգնությամբ ներքնակը չկրել և չպտտել. դրանք կատարում են դեկորատիվ գործառույթ:
- Ստուգել՝ արդյոք, մարդու քաշը համապատասխանո՞ւմ է տվյալ մոդելի բեռնվածքի թույլատրելի սահմանաչափին, թե՞ ոչ:
- Փաթեթավորումը բացելուց հետո ներքնակն օդափոխել. հոտն ամբողջությամբ կվերանա 14 օրվա ընթացքում: Ներքնակի հերմետիկ փաթեթավորումն այն պաշտպանում է արտաքին գործոններից (խոնավություն, աղտոտում), բայց պահպանում է արդյունաբերական հոտը (ինչպես ցանկացած նոր իրի դեպքում):
- Զսպանակային բլոկի խափանումներից խուսափելու համար ներքնակը չդնել զսպանակավոր ցանցերի կամ փափուկ մակերեսի վրա: Ներքնակի համար լավագույն հիմքը կոշտ, հարթ մակերեսն է կամ առաձգական սալիկներ ունեցող օրթոպեդիկ հիմքը, որը բարելավում է ներքնակի օրթոպեդիկ ազդեցությունը և երկարացնում դրա ծառայության ժամկետը:












