Ներքնակների ֆաբրիկա
ՍԼԻՓ ՀԱՈՒՍ
Դեպի հարմարավետություն
Մեր մասին
«Սլիփ Հաուս»-ը (մինչև 2019 թ.՝ Europe Mattress) օրթոպեդիկ ներքնակների արտադրության ժամանակակից ֆաբրիկա է: Սկսած 2003 թ.-ից արտադրում ենք որակյալ ներքնակներ, այդ թվում` մանկական, և օրթոպեդիկ ներքնակներ՝ հարմարավետ և առողջ քնի համար:
Լինելով Հայաստանում ներքնակներ արտադրող առաջին ընկերությունը, մենք հետևողական ենք մեր արտադրանքի բարձր որակի պահպանմանը: «Սլիփ Հաուս» ներքնակներում, որպես հումք, կիրառում ենք բացառապես որակյալ, հուսալի և հիպոալերգեն նյութեր: Այդ իսկ պատճառով մենք վստահ ենք Sleep House ներքնակների որակի, իսկ ամենակարևորը՝ անվտանգ լինելու հարցում: «Սլիփ Հաուսը» երաշխավորում է, որ մեր կողմից ներկայացված ներքնակները չեն պարունակում վնասակար, թունավոր տարրեր և անվտանգ են մարդկանց և շրջակա միջավայրի համար:
Որակավորված և փորձառու անձնակազմը, ինչպես նաև որակի մշտական հսկողությունը հնարավորություն են տալիս արտադրել օրթոպեդիկ ներքնակներ, որոնք բավարարում են սահմանված բոլոր պահանջները:



Տեսականի
«Սլիփ Հաուսը» առաջարկում է 20 տեսակի ներքնակներ՝ մեկտեղանի և երկտեղանի, մանկական և մեծահասակների համար (այդ թվում օրթոպեդիկ):
Ներքնակներից յուրաքանչյուր ներկայացված է ամենատարբեր չափերով. մանուկների ներքնակների դեպքում՝ 60×120 սմ-ից մինչև 80×160 սմ, իսկ մեծահասակների ներքնակների դեպքում՝ 70×190 սմ-ից մինչև 200×200 սմ:
Բացի այդ, առաջարկում ենք նաև անհատական պատվերով ներքնակ՝ Ձեր կողմից նախանշված պահանջներին և չափերին համապատասխան, այդ թվում՝ կլոր կամ կահույքին համապատասխան այլ ձևերով: Անհատական պատվերն իրականացվում է 2-3 օրվա ընթացքում:
«Սլիփ Հաուս» ներքնակների ողջ տեսականին ներկայացված է մեր ֆիրմային երկու խանութ-սրահներում:
Սլիփ Հաուս՝ դեպի հարմարավետություն
Օրթոպեդիկ ներքնակների ձեռքբերման դեպքում գործում է երաշխիք՝ 3-ից 7 տարի՝ կախված ներքնակի տեսակից: Գործում է նաև ներքնակների ետերաշխիքային սպասարկում:
«Սլիփ Հաուս» ներքնակների արտադրության գործընթացը թափանցիկ է. մեր յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի հետևել իր կողմից պատվիրված ներքնակի արտադրման ընթացքին:
«Սլիփ Հաուսի» արտադրությունը կազմակերպված է այնպես, որ մասնագետները ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր մանրուքին` ներքնակի լիարժեք հարմարավետությունն ապահովելու համար:
Ընկերությունում աշխատում են փորձառու մասնագետներ:
«Սլիփ Հաուսում» կարելի է գնել նաև էկոնոմ դասի ներքնակներ, որոնց հասանելի գինը համատեղում է որակի և ֆունկցիոնալության հետ:
Բացի այդ, մենք արտադրում ենք բացառիկ որակի ներքնակներ, որոնք նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր չափազանց պահանջկոտ են դիզայնի և հարմարավետության հարցերում:




