ԿԱՐԳ
Ընկերության կայքի միջոցով իրականացված գնումների, պատվերների և վերադարձի վերաբերյալ
ԵՎՐՈՊԱ ՀԱՈՒԶ ՍՊ Ընկերության «www.sleephouse.am» կայքի միջոցով ինչպես նաև Ընկերության խանութ սրահներից իրականացված գնումները կատարվում են հետևյալ հերթականությամբ և ընթացակարգով․
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձը գրանցում է պատվերը վերոնշյալ կայքում,
- Ապրանքն առաքվում է պատվիրատուին Պատվերը գրանցելուց ու գումարը ընկերության բանկային հաշվին մուտքագրվելուց հետո 2-4 աշխատանքային օրվա ընթացքում։
- Բարձերի, պաշտպանիչ աստառների, ներքնակի վրադիրների, օրորոցային ներքնակների առաքումը
վճարովի է /առաքման արժեքը Երևան քաղաքի տարածքում՝ 3․000 դրամ, Երևան քաղաքի տարածքից դուրս՝ 1 կմ-300 դրամ։ - Օրթոպեդիկ ներքնակների (70×190 և ավելի մեծ չափսերի) առաքումը կատարվում է անվճար առաքման հասցեից 20 կմ շառավղով, որից հետո յուրաքանչյուր 1 կմ-300 դրամ։
- Համաձայն Սպառողների Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 23 հոդվածի 2-րդ պարբերության
Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, և որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.
- Առաքված ապրանքի հետ վերադարձը հնարավոր է, եթե՝ (Համաձայն Սպառողների Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 23 հոոածի 1-րդ պարբերության)
- Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
- Ներքնակի փափկություն/չորությունը շատ անհատական ընկալում ունի և թերություն չի կարող համարվել։
- Պատվերի դեպքում հաճախորդի կողմից նշված սխալ չափսերը հիմք չեն կարող հանդիսանալ ապրանքը հետ ընդունելու համար։
- Պատվիրված ներքնակների` Ստանդարտ չափսերով (90×190, 90×200, 140×190, 150×190, 160×190, 160×200, 180×200) Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
հետ վերադարձի դեպքում հաճախորդից գանձվում է առաքված ապրանքի հետ վերադարձի առաքման ծախսերը` Երևանի տարածքում` 10.000 դրամ, Երևանից դուրս՝ 1 կմ -300 դրամ) եթե պահպանվել են նշյալ կարգի 6-րդ կետով ամրահրված պայմանները։
- Ոչ ստանդարտ չափսերով ներքնակի հետ վերադարձի դեպքում հաճախորդից գանձվում է փոխհատուցում պատվիրված ներքնակի արժեքի 30%-ի չափով, ինչպես նաև Ընկերության կողմից տեղափոխման ծախսերը՝ Երևանի տարածքում 10․000 դրամ, Երևանից դուրս՝ 1 կմ-300 դրամ։ 10-րդ կետը հանելու ենթակա է
- Փոխհատուցվող գումարը, որպես կանոն, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝
- բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
- բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
- iDram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն iDram հաշվին,
- վճարման տերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։
Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը՝ բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը: