Ինչպես ընտրել ներքնակ և չսխալվել.
Ընտրություն 5 քայլով
Կատարյալ հանգիստ և լավ հանգստացած զգալու ցանկությունը պահանջում է մեծ ուշադրություն դարձնել օրթոպեդիկ ներքնակի ընտրությանը: Ապրանքների հսկայական տեսականին, որոնցով ողողված է սովորական և առցանց խանութներով, հաճախորդներին ավելի շատ շփոթություն է առաջացնում, քան օգնում որոշում կայացնել:
Ներքնակի բնութագրիչների առումով ամենահարմար ներքնակը ընտրության ու ձեռք բերելու հարցը մտահոգում է բոլորին։ Sleephouse ընկերության sleephouse.am կողմից պատրաստված այս ուղեցույցը ձեզ կօգնի հասկանալ ներքնակների և դրանց մոդելների տարբերությունները:
Քայլ 1 Ընտրում ենք կոշտությունը
Սա օրթոպեդիկ ներքնակի հիմնական հատկանիշներից մեկն է: Մարդու հանգիստն ու ինքնազգացողությունը հիմնականում կախված է ներքնակի կոշտությունից։ Հարմարավետության տեսանկյունից միջին կոշտության ներքնակները համարվում են լավագույն տարբերակը, այնուամենայնիվ ընտրությունը կատարվում է ինդիվիդուալ։
• Շատ Կոշտ
Կոշտ ներքնակները խորհուրդ են տրվում ողնաշարի հիվանդությունների, օստեոխոնդրոզի դեպքում։ Այն կարող է պարունակել այնպիսի նյութեր, ինչպիսիք են խտացված պոլիուրեթանային փրփուրը, strutto մանրաթելը, կոկոսի կեղևի մանրաթելեր, և այլ կոմպոզիտներ: Արդյունքում ներքնակի շփման մակերեսը ստացվում է կոշտ/չոր, սակայն չի ապահովում հարմարավետ քուն, այնուամենայնիվ ողնաշարի հետ կապված խնդիրների դեպքում այն իդեալական աջակցում է հիվանդ կամ վնասված ողերին։
Նման ներքնակների վրա քնելը ցուցված է նաև գերազանց առողջություն ունեցող մարդկանց, սակայն նրանք, ովքեր 50 տարեկանից բարձր են, պետք է զգույշ լինեն չափազանց կոշտ ներքնակ ընտրելիս։ Ամեն դեպքում, կոշտ ներքնակները բավականին սպեցիֆիկ ապրանքներ են, որոնք ընտրվում են կա՛մ քնելու կոշտ մակերեսների հանդեպ սիրո, կա՛մ բժշկի խորհրդով:
• Միջին կոշտություն
Միջին կազմվածքի և հասակի(рост) առողջ մարդու համար ամենանախընտրելին համարվում է մրջին կոշտությունը: Մատչելի ներքնակների միջին կոշտությունը ապահովելու համար օգտագործվում են կոմպոզիտային նյութեր, ինչպիսիք են struttofiber-ը, արհեստական լատեքսը, պոլիուրեթանային փրփուրը՝ օժտված օրթոպեդիկ հատկություններով, իսկ ավելի թանկ ներքնակների համար՝ բնական լատեքսի և կոկոսի մանրաթելերի համադրությունը, ինչպես նաև memorix հիշողության սպունգը : Միջին կոշտությամբ նման ներքնակները մեծ պահանջարկ ունեն։
• Ցածր կոշտություն
Ցածր կոշտություն ապահովելու համար արտադրողները օգտագործում են պոլիուրեթանային փրփուր և բնական լատեքսային շերտեր: Բնական լատեքսային շերտը դասակարգվում է որպես օրթոպեդիկ լցոնիչ, իսկ պոլիուրեթանային փրփուրը հարմար չէ ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: Շատ հաճախ փափուկ և չափավոր փափուկ ներքնակները ընտրվում են տարեցների, ինչպես նաև 8-15 տարեկան երեխաների համար ։
Խորհուրդ. Ավելորդ քաշ չունեցող մարդուն հարմար կլինի քնել փափուկ մոդելի վրա, իսկ ավելորդ քաշ ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել ավելի կոշտ տարբերակ։
Քայլ 2 Հաշվի ենք առնում քնողի քաշը
Բացի վերը նշված ընտրության չափանիշներից, մեծ նշանակություն ունի ներքնակի ապագա սեփականատիրոջ քաշը ։ Շատ կարևոր է հաշվի առնել այս գործոնը, քանի որ, նախ, դրանից է կախված արտադրանքի ծառայության ժամկետը, և երկրորդ՝ ներքնակի փափկության կամ կոշտության զգացողությունը։
Խորհուրդ չի տրվում գերազանցել ներքնակի մեկ քնատեղի համար նախատեսնված առավելագույն քաշը, որը նշված է ներքնակի օգտագործման բնութագրերում: Խորհուրդ է տրվում ներքնակ ընտրելիս թույլատրելի քաշից 5-20 կգ հավելյալ սահմանը պահպանել: Բացի այդ, նկատի ունեցեք, որ ներքնակների կոշտությունը հաշվարկված է միջին կազմվածքի (70-90 կգ քաշով) մարդկանց համար։ Օրինակ՝ 110 կգ-ից ավել քաշ ունեցող մարդու համար միջին ամրության ներքնակը բավականին փափուկ կթվա, իսկ 40-50 կգ քաշ ունեցողի համար, ընդհակառակը, այն կարող է ընկալվել որպես չափավոր կոշտ։
• Ավելորդ քաշ ունեցող մարդիկ իրենց հարմարավետ կզգան հնարավորինս բարձր ներքնակների վրա:
• Նորմալ քաշ ունեցող մարդկանց համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել միջին հաստության ներքնակներ:
• Ավելորդ քաշ չունեցող մարդու քաշը առանձնապես ճնշում չի առաջացնում ներքնակի հիմքի վրա, ուստի իմաստ չունի չափազանց հաստ ներքնակ գնել:
Ներքնակի բարակ մոդելները, որոնք սահմանափակվում են մի քանի սանտիմետրով, չեն դասվում քնելու համար հարմար հիմքերին։ Նման ապրանքները հարմար են բազմոցի, մահճակալի վրա հարմարավետություն ստեղծելու և դրանց մակերեսները հարթեցնելու համար և կոչվում են ներքնակների վրադիրներ(наматрасник կամ Տոպեռ)։
Քայլ 3 Ընտրում ենք ներքնակի չափսը և հաստությունը
Հանգստի հարմարավետությունը մեծապես կախված է ներքնակի բարձրությունից։ Բացի այդ, այս գործոնը կարևոր է նաև Էսթետիկ առումով։ Ամենաբարակ ներքնակների շարքին են դասվում մինչև 14 սմ հաստությամբ ներքնակները, նման ներքնակները սովորաբար նախատեսված են երեխաների կամ հազվադեպ դեպքերում սեզոնային օգտագործման համար։ Մասնագետները նշում են, որ բարակ մոդելները կարող են բացասաբար ազդել առողջության վրա մասնավորապես ավելորդ քաշ ունեցող մարդկանց ողնաշարը վնասել ։ Մեծահասակների համար մշտական օգտագործման համար որպես հիմնական ներքնակի բարձրության ուղեցույցները հետևյալն են.
• Մեծահասակների համար ներքնակ ընտրելիս պետք է ընտրել այնպիսի ներքնակներ, որոնց հաստությունը 14-30 սմ է։
• Եթե դուք գնում եք մոնոլիտ առանց զսպանակների ներքնակ, ապա դրա հաստությունը նվազագույնը կարող է լինել 14-16 սմ։
• Անկախ զսպանակային բլոկներով բարձրորակ ներքնակները՝, պատրաստված են առնվազն 18-19 սմ հաստությամբ, իսկ ավելի մատչելի տարբերակները ներքնակի միջուկի բարակ շերտեր ունեն:
• Արտադրողները հիմնականում առաջարկում են նաև ներքնակի միջուկի լցոնման բազմաշերտ մոդելներ, որոնք ավելի շատ հարմարավետություն են ապահովում: Էլիտար ներքնակները կարող են ունենալ 24-ից 40 սմ հաստություն: Հավելում ներքնակ ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք ներքնակի միջուկի շերտերի հաստությանը։
• Մեծահասակների համար օրթոպեդիկ ներքնակի բարձրության ստանդարտ միջակայքը 19-23 սմ է:
Շատ Կարևոր. 4 տարեկանից բարձր երեխաների համար կտրականապես անընդունելի է շատ բարակ (3-6 սմ) ներքնակների օգտագործումը։
Ինչ վերաբերում է օրթոպեդիկ հատկություններով ներքնակի չափսերին, ապա խոսքը հիմքի և/կամ մահճակալի համապատասխանության մասին է, որի վրա այն տեղադրվելու է.
• Եթե ներքնակի լայնությունն ավելի մեծ է, քան մահճակալի լայնությունը, ապա դա կամ կհանգեցնի եզրերի կախվելուն և արդյունքում՝ անհարմար կլինի քնել, կամ էլ ներքնակը պարզապես չի տեղավորվի մահճակալի չափսերի մեջ;
• Եթե ներքնակն ավելի փոքր է լայնությամբ, ապա դա անհարմարություն կառաջացնի հանգստի ժամանակ, մահճակալը անփույթ տեսք կունենա;
• Եթե երկարությունը համապատասխան չէ, կառաջանա նույն անհարմար պատկերը, որը կհանգեցնի անհարմարության կամ շահագործման անհնարինության:
• Մեկ հոգու համար նախատեսված մահճակալի համար ներքնակների ամենատարածված չափերը՝ 80×190, 80×200, 90×200 սմ: Երկտեղանոց մահճակալների համար ստանդարտ են համարվում հետևյալ ներքնակները՝ 120×200, 140×200, 160×200 և 180×200 սմ: Խորհուրդ ենք տալիս ընտրել ստանդարտ չափսեր: կահույքի և աքսեսուարների.
• Եթե չափել եք ներքնակի չափսերը և պարզվել է, որ այն դուրս է ստանդարտ չափսերից հոգ չէ, դուք միշտ կարող եք պատվիրել ոչ ստանդարտ չափսի ներքնակ sleephouse.am կայքից կամ իր ք․Երևանի խանութ-սրահներից։
Խորհուրդ. Նման իրավիճակներից խուսափելու համար լավագույն տարբերակը մահճակալի և ներքնակի միաժամանակյա ընտրությունն է՝ փոխադարձ պարամետրերի ճշգրիտ պահպանմամբ և համընկնումով։
Քայլ 4 Ընտրում ենք ներքնակը․
Զսպանակային թե առանց զսպանակի
Հարց է առաջանում , թե որ մոդելն ընտրել՝ առանց զսպանակի, թե զսպանակավոր, դուք պետք է հասկանաք դրանց տարբերությունները։
Bonnel զսպանակավոր ներքնակներ
Կախյալ զսպանակավոր ներքնակները համարվում են դասական, որոնք գոյություն ունեն ավելի քան հարյուր տարի և անվանվում են Bonnel:
Bonnel հիմքով ներքնակները չունեն օրթոպեդիկ հատկություններ։
Կարևոր. Հին ու կոտրված զսպանակավոր ներքնակների օգտագործումը հանգեցնում է ողնաշարի հոդերի վնասմանը, ողնաշարի կորությանը։
Այս հիմքով ներքնակների թերությունների շարքին են դասվում նաև զսպանակիների մաշվածությունը փոխադարձ շփման պատճառով, ինչը հանգեցնում է ճռռճռոոցի առաջացելով անհարմարավետություն և այլն: Զսպանակների արանքում հավաքվում է փոշի , որը ոչ միայն բացասաբար է անդրադառնում քնած մարդու վրա, այլ նաև նպաստում է մակաբույծների՝ վնասակար միկրոօրգանիզմների զարգացմանը։
Զսպանակային Bonnel մոդելների ցածր արժեքը առաջին հայացքից շատ գրավիչ է:
Այնուամենայնիվ, նախքան գնելը, խորհուրդ է տրվում լավ ծանր ու թեթև անել դրանց դրական և բացասական կողմերը, որպեսզի ցածր գնի դիմաց ձեռք չբերեք առողջական խնդիրներ ոչ դուք, ոչ ձեր երեխաները, ոչ էլ մեծերը:
Ներքնակներ՝ որոնք ունեն անկախ զսպանակավոր բջիջներ
Նման ներքնակները գրավում են սպառողների ուշադրությունը պարզ, բայց շատ հարմարավետ դիզայնով։ Զսպանակներից յուրաքանչյուրը տեղադրված է առանձին պատյանում, որը հնարավորություն է տալիս շարժվել զսպանակին առանց այլ զսպանակների հետ շփման։ Երբ սեղմում են դրանցից մի քանիսը ապա հարակից զսպանակները մնում են նույն դիրքում: Բլոկների վերևի և ստորին մասում հորիզոնական դրվում են լցոնիչներ, որոնք զսպանակների հետ ինչի շնորհիվ ստեղծում են օրթոպեդիկ և անատոմիական գերազանց որակներով ներքնակ։
Յուրաքանչյուր զսպանակ աշխատում է կետային, ինքնուրույն: Սա նշանակում է, որ ներքնակը իդեալականորեն կծկվում է մարդու մարմնի յուրաքանչյուր մասի հպումից և ողնաշար համար ապահովելով անհրաժեշտ աջակցություն ։ Ներքնակի նման ստանդարտ մոդելների զսպանակների խտությունը 250 հատ է մեկ քառակուսի մետրի համար, բայց կան նաև առաջադեմ դիզայնի բլոկներով մոդելներ՝ Multipocket (մինչև 500 զսպանակ մեկ քառակուսի մետրի համար): Նման մոդելները կարելի է խորհուրդ տալ մեծ քաշ ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են ստանալ լավագույն օրթոպեդիկ էֆեկտ մեջքի/ողնաշարի աջակցության համար:
Հավելում ներքնակ ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք ներքնակի զսպանակների խտությանը ,քանի որ շատ անբարեխիղճ արտադրողներ նոսրացնում են զսպամակների թիվը մինչև 120 հատի որը 50 %-ով կկրճատի ներքնակի օգտագործման ժամկետը։
Անկախ զսպանակով ներքնակների օգտագործումը ցուցված է 12 տարեկանից բարձր մարդկանց համար՝ հաշվի առնելով կոշտության մակարդակը։ Նման մոդելների առավելությունները ներառում են.
• արտահայտված օրթոպեդիկ հատկություններ՝ մեջքի գերազանց աջակցություն;
• երկար սպասարկման ժամկետ;
• զսպանակներ ճռռոցի բացակայություն;
• մեծ քաշ ունեցող մարդկանց կիրառման համար հնարավորություն;
• հուսալիության բարձր աստիճան, որը երաշխավորում է հիմքային հատկանիշների պահպանումը նույնիսկ երեխաների ակտիվ խաղերից հետո;
• քնի և հանգստի հարմարավետություն.
Այս տեսակի ներքնակների գնային դիապազոնը շատ տարբեր է`սկսած մատչելի TFA զսպանակային բլոկով և արհեստական բարակ (0.5-1 սմ) լցոնիչներով մոդելներից մինչև բարձրորակ նյութերից բաղկացած բարձր խտության և հաստ (2-3 սմ ) լցոնիչներով զսպանակներով թանկարժեք ներքնակներ:
Կարևոր․Ուշադրություն դարձրեք ներքնակի միջուկի լցոնիչների հաստությանը նվազագույնը պետք է լինի (2-3 սմ )։
Առանց զսպանակների ներքնակներ՝ բաղկացած պոլիուրեթանային փրփուրով
Այսօրվա դրությամբ սա էժանագին ներքնակների ամենատարածված տեսակն է: Այս ներքնակները հաճախ գնվում են երեխաների, դեռահասների և մեծահասակների համար՝ որպես էկոնոմ տարբերակ: Դրանք հիանալի են վարձով բնակարանի կամ ամառանոցի համար։ Այնուամենայնիվ, դրանց թվում կան նաև լավ և բարձրորակ տարբերակներ, որոնք կատարյալ են երկարաժամկետ օգտագործման համար, միակ բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, խտությունն ու պարոնակող նյութերն են է, նման ներքնակները պետք է ունենան «միջին» կամ «չափավոր» կոշտության ինդեքս:
Առավելություններն ու թերությունները
• Դրական Կողմերը.
– մատչելիություն և ցածր գներ;
– կարծրության մի քանի մակարդակ `փափուկից մինչև միջին;
– բավականին լավ օրթոպեդիկ հատկություններ խիտ փրփուրով մոդելներում.
– դեպի առաքման վայր փոխադրման հեշտությունը.
• Մինուսները.
– ցածր ծառայության ժամկետ;
– ունեն անատոմիական ցածր հատկություններ:
Օրթոպեդիկ հատկություններով առանց զսպանակների ներքնակներ
Առանց զսպանակ տարբերակ ընտրելիս պետք է կենտրոնանալ արտադրանքի կոշտության համար պատասխանատու միջուկների վրա։ Զսպանակ չունեցող ներքնակները բնութագրվում են որպես բավարար ամրությամբ և անձայնությամբ օժտված ներքնակներ, որոնք արժանացել են բազմաթիվ օգտագործողների հավանությանը։
Նման ներքնակների արտադրության մեջ որպես լցանյութ օգտագործվում են լատեքս, կոկոսի մանրաթել, struttofiber, ձիու մազ, պոլիուրեթանային փրփուր և այլ նյութեր, որոնք ապահովում են օրթոպեդիկ հատկությունները, ընձեռնելով տիրոջը՝ հարմարավետ և առողջ քուն:
Ճիշտ ընտրված միջուկի շնորհիվ արտադրանքն ունի զարմանալի դիմացկունություն, դիմանում է զգալի ծանրությունների ազդեցությանը:
Օրթոպեդիկ առանց զսպանակավոր ներքնակների
Առավելություններն ու թերությունները
• դրական կողմերը.
– երկար սպասարկման ժամկետ;
– կոշտության մի քանի մակարդակ;
– բարձր օրթոպեդիկ հատկություններ.
• Մինուսները.
– բարձր գին՝ թանկարժեք լցոնիչների, ներառյալ կոկոսի կեղևի մանրաթելերի(3 սմ), բնական լատեքսի(3 սմ) օգտագործման պատճառով.
– նման ներքնակները բավական ծանր են:
Քայլ 5 ներքնակի միջուկի նյութերի ընտրություն
Օրթոպեդիկ ներքնակի համար միջուկի լավ մտածված ընտրությունը հնարավորություն կտա ձեզ գնել մաքսիմում անհատականացված մոդել, քանի որ դա ուղղակիորեն ազդում է կոշտության, էկոլոգիականության և հուսալիության վրա:
Հիշիր. Այնպիսի լցոնիչները, ինչպիսիք են բմբուլը, էժան սպունգը և այլ ռետինե լցոնումները, բամբակը, բուրդը, չունեն օրթոպեդիկ հատկություններ:
Լատեքս
Լատեքսային շերտերի արտադրության հիմքը հևեայի հյութն է, որը մշակվում է հատուկ ձևով՝ վերջնական տեսքը ստանալու համար։ Պատրաստված նյութը ծառայում է որպես օրթոպեդիկ ներքնակների հիանալի լցոնիչ՝ ընդունելով մարմնի ձևը և կատարելապես պահելով ողնաշարը։ Լատեքսը կարող է լինել փափուկ ինչպես նաև բավականաչափ կոշտ: Լատեքսային ներքնակների հանրաճանաչության մասին է վկայում նրանց պահանջարկը ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների համար նածատեսված սպառողների շրջանում:
Լատեքսային լցանյութի առավելությունների ցանկում են.
• հանգստի համար հարմարավետ պայմանների ապահովում.
• մարմնի ուրվագծերի անատոմիական կրկնություն;
• քնի հարմարավետություն ողնաշարի հետ կապված խնդիրներ ախտորոշված մարդկանց համար.
• հիանալի դիմանում է բարձր քաշային ճնշումներին կառուցվածքի արագ վերականգնում ծակոտկենության շնորհիվ;
• տարբեր նյութերի հետ համադրությունը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում բարձրացնել կոշտությունը.
• ներքնակների փափուկ մոդելներում նյութի օգտագործումը թույլ է տալիս պահպանել ինչպես քնի հարմարավետությունը, այնպես էլ հիմքի օրթոպեդիկ հատկությունները;
• ալերգիկ ազդեցության բացակայություն;
• ավելորդ խոնավության արագ հեռացում;
• մաշվածության դիմադրողականություն ինտենսիվ ճնշումների դեպքում:
Թերությունների թվում են արտադրանքի բարձր ինքնարժեքը կախված հաստությունից (պետք է լինի 2-ից 3 սմ-ից ոչ պակաս), ինչպես նաև նյութի փխրունությունը, որը որոշ ժամանակ անց չորանում է, ինչը հանգեցնում է շերտազատման։
Պոլիուրեթանային փրփուր
Պոլիուրեթանային փրփուրի (PPU, օրթոպեններ, արհեստական լատեքս) բարձր ժողովրդականությունը պայմանավորված է նրանով, որ հիմքը շատ օգտագործողների համար ծանոթ փրփուր ռետին է (սպունգ)՝ տարբեր օրթոպեդիկ հավելումներով: Պոլիուրեթանային փրփուրի օգտագործումը հնարավորություն է տալիս բավականին ցածր գնով արտադրել լավ բնութագրիչներով օրթոպեդիկ ներքնակներ:
PPU-ի օգտագործման դրական կողմերի թվում են.
• մատչելի արժեք;
• բավականաչափ երկար ծառայության ժամկետ;
• մեծ ճնշման հանդեպ բարձր դիմադրողականություն,
• բավարար օրթոպեդիկ հատկությունների ապահովում, ինչը ընդունելի է նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին։
Խնդրահարույց կողմերից այն է, որ կլանված խոնավությունը շատ դժվար է հեռացնել, ինչպես նաև աղտոտվածությունից մաքրվելու խնդիրը: Բացի այդ, պոլիուրեթանային փրփուրով ներքնակների ծառայության ժամկետը կարճ է:
Կոկոսի մանրաթել
Սեղմված կոկոսի կեղևի մանրաթելից պատրաստված առաձգական շերտը բավականին կոշտ նյութ է, որը օգտագործվում է օրթոպեդիկ ներքնակներ լցոնելու համար: Կոկոսը սովորաբար համակցվում է լատեքսային և պոլիուրեթանային շերտերի հետ, ինչը թույլ է տալիս ստեղծել գերազանց որակի և հարմարավետության մակերեսներ քնելու և հանգստանալու համար: Այն նաև հնարավոր է օգտագործվել առանց լրացուցիչ փափկեցնող լցոնիչների՝ այդպիսով ստանալով բարձր կոշտությամբ ներքնակներ։
Կոկոսի կեղևի մանրաթելերից բաղկացած ներքնակների ընտրության առավելությունները ներառում են.
• ոչ ալերգիկ նյութ;
• բակտերիաների բազմացման համար խոչընդոտ ստեղծելը.
• խոնավության արագ գոլորշիացում;
• ենթակա չէ քայքայման;
• էկոլգիապես մաքուր;
• գերազանց օդափոխություն;
• բժշկական և օրթոպեդիկ հատկություններ;
• վնասակար բաղադրիչների բացակայություն;
• մեջքի պատշաճ աջակցություն քնի ժամանակ;
• ոչ միայն մեծահասակների, այլև ցանկացած տարիքի երեխաների համար օգտագործելու ունակություն:
Թերությունները ներառում են բարձր արժեքը կախված հաստությունից (2.5-ից 3 սանտիմետրից ոչ պակաս), որի պատճառը նյութի մշակման և պատրաստման բարդությունն է։
Դուք պետք է դա իմանաք: Կոկոսի լցոնիչով ներքնակները շահագործման ընթացքում՝ ոլորումների չի կարելի ենթարկել:
Hollofiber և Struttofiber
Հետաքրքիր անվանումը վերաբերում է մի նյութին, որն ունի եզակի հատկություններ իր յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ՝ ուղղահայաց դասավորված մանրաթելերի տեսքով: Ստրուտոֆիբրի մանրաթելերով ներքնակի արտադրության մեջ կարող են ավելացվել նաև այծի մազեր, ձիու մազեր և լյոնի թելեր։ Գերազանց համադրություն է ստացվում ստրուտտոֆիբերը կամ հոլոֆիբերը պոլիուրեթանային փրփուրի կամ անկախ զսպանակային բլոկների հետ համատեղելով։ Hollofiber-ը շատ նման նյութ է, բայց դրա մեջ մանրաթելերը ոչ թե ուղղահայաց են, այլ անկանոն, ինչը այս նյութը դարձնում է մի փոքր ավելի նուրբ՝ համեմատած strutofiber-ի հետ:
Strutofiber / holofiber- ի առավելությունները հետևյալն են.
• վառ արտահայտված օրթոպեդիկ հատկություն;
․առաձգականություն
• գերազանց օդի թափանցելիություն;
• մակերեսի վրայից խոնավության արագ հեռացում;
• հիպոալերգեն;
• ստացված դեֆորմացիայից հետո սկզբնական ձևի անհապաղ վերականգնում.
• կոշտության լայն շրջանակ՝ միջինից բարձր;
• մաշվածության հաննեպ մեծ դիմադրություն;
Հիշողության փրփուր պարունակող ներքնակներ
MemoryForm-ը սպունգ փրփուրի կառուցվածքով նյութ է, որը թույլ է տալիս մակերեսին հարմարվել մարմնի ձևին(շերտի հաստությունը պետք էլինի 2.5-ից 3 սանտիմետրից ոչ պակաս)։
Memory Foam-ը ճնշման ներքո սեղմվում է ՝ ձեռք բերելով նրա ձևը, իսկ ճնշումը դադարեցնելուց հետո այն վերականգնվում է մի քանի վայրկյանի ընթացքում։ Այս հիշողության էֆեկտով ներքնակները քնելու համար ապահովում են հիանալի պայմաններ։
Memory Foam-ը շատ հայտնի է նաև բժշկական աշխարհում հիմնականւմ որպես անկողնային հիվանդների համար անհրաժեշտ պարագա յոըրահատուկ հատկանիշների շնորհիվ մասնաորապես նախատեսված է այրվածքներով,հոդերի ցավով, կաթված ստացած անձանց համար և այլն, քանի որ ունի Հակադեկուբիտուսային էֆեկտ Memory Foam հիշողության ներքնակի մարդու մարմնի վրա գրեթե աննկատ հետադարձ ճնշումը ստեղծում են հարմարավետ միջավայր և օգնելով ավելի արագ վերականգնվել։
• հանգստի համար հարմարավետ պայմանների ապահովում.
• մարմնի ուրվագծերի անատոմիական կրկնություն;
• քնի հարմարավետություն ողնաշարի հետ կապված խնդիրներ ախտորոշված մարդկանց համար.
• հիանալի դիմանում է բարձր քաշային ճնշումներին կառուցվածքի արագ վերականգնում ծակոտկենության շնորհիվ;
• տարբեր նյութերի հետ համադրությունը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում բարձրացնել կոշտությունը.
• ներքնակների փափուկ մոդելներում նյութի օգտագործումը թույլ է տալիս պահպանել ինչպես քնի հարմարավետությունը, այնպես էլ հիմքի օրթոպեդիկ հատկությունները;
• ալերգիկ ազդեցության բացակայություն;
• մաշվածության դիմադրողականություն ինտենսիվ ճնշումների դեպքում:
Թերությունների թվում են արտադրանքի բարձր ինքնարժեքը կախված հաստությունից (պետք է լինի 2-ից 3 սմ-ից ոչ պակաս), սակայն ցածր ջերմաստիճանի դեպքում յուրահատուկ նյութը դառնում է ավելի կոշտ:
։
Տարբեր միջուկների ներքնակների առանձնահատկությունները մանրակրկիտ դիտարկելուց հետո շատ ավելի հեշտ է կողմնորոշվել , թե որ ապրանքն է առավել հարմար։
Անվճար խորհրդատվության համար զանգահարեք 099 93 93 34 կամ այցելեք ք․Երևան Արշակունյաց 39/5 ինչպես նաևԹաիրով Մայրաքաղաքային 166 հացե sleephouse.am խանութ սրահ որտեղ ներկայացված են ավելի քան 70 տեսակի ներքնակ պատրաստված համաշխարհային սպանդարտներով։